Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 35-րդ փողոց թիվ 38 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-019-0001-0015 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) 0.13412 հա մակերեսով հողամասը աճուրդով վաճառելու համար:
1) աճուրդով վաճառքի համար հողամասի մեկնարկային գինը սահմանել 697500 ՀՀ դրամ:
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) հողամասը օտարել 2 տարվա ընթացքում: |