Հիմք ընդունելով 18․05․2006 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշման կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդև 18-րդ կետերով, հաշվի առնելով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն, 19-րդ փողոց թիվ 65 հասցեում գտնվող կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Արթուր Աշոտի Ամիրաղյանի դիմումը (հաշվառման ծածկագիրը 2023PFDXEW)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Սեփականության իրավունքով Արթուր Աշոտի Ամիրաղյանին պատկանող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն, 19-րդ փողոց թիվ 65 հասցեում գտնվող, 11-016-0236-0070 ծածկագրով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) առկա 428․67 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կառույցից 371.99 քմ հասարակական տարածքը՝ ճանաչել օրինական (չեն օրինականացվում համար 12 և 13 սենյակները):
2. Օրինական ճանաչված հասարակական տարածքի համար սահմանել օրինականացման վճար՝ 630160 (վեց հարյուր երեսուն հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։
3. Սեփականատերը տարածքի օրինականացման համար սահմանված 630160 (վեց հարյուր երեսուն հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ գումարը պարտավոր է մուծել Նոյեմբերյանի 900395101158 գանձապետական հաշվեհամարին:
4. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 630160 (վեց հարյուր երեսուն հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: