Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
տալ համաձայնություն աճուրդային կարգով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը և օտարվող հողամասերի 1 /մեկ/ քմ մակերեսի համար սահմանել մեկնարկային գներ.
- Նոյեմբերյան քաղաքի 11-004-0186-0064 ծածկագրով , 0.05408 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող:
1) մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
2. Նոյեմբերյան քաղաքի 11-004-0286-0143 ծածկագրով 0,04384 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող:
1) մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
3. Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 15/9 հասցեում գտնվող 11-004-0041-0045 ծածկագրով 0,01812 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
1) մեկնարկային գին սահմանել 810 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
4. Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 13/4 հասցեում գտնվող 11-004-0001-0070 ծածկագրով 0,00398 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
1) մեկնարկային գին սահմանել 810 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
5. Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 1-ին փողոց թիվ 18/1 հասցեում գտնվող 11-040-0085-0011 ծածկագրով 0,03334 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:
1) մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: