Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Կառուցապատման իրավունքով հատկացնել համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Կողբ 1-ին փողոց 26 հողամաս հասցեում գտնվող 0.00105 հա մակերեսով հողամաս՝ թերթի կրպակ տեղադրելու համար (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, ծածկագիր՝ 11-041-0077-0058։
2. Հողամասը կառուցպատման իրավունքով հատկացնել 5 (հինգ) տարի ժամկետով։
3․ Հողամասի կառուցապատման վարձավճար սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ՝ մեկ տարվա համար։