Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 33-րդ փողոց, 26 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Աշոտ Սուրենի Փարսադանյանի 08.08.2024 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի, Բերդավան գյուղի 33-րդ փողոց, 26 հողամաս հասցեում գտնվող Աշոտ Սուրենի Փարսադանյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0019-0005, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00590 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Աշոտ Սուրենի Փարսադանյանի (ծնված 27.07.1970 թվականին) սեփականության իրավունքը: