Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ՔՏՄ/13.1/30817-25-12/11/2025 գրությունը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-056-0297-0001 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող անտառային հողամասում առանց օրենքով սահմանված կարգի և համապատասխան փաստաթղթերի 1156մ2 մակերեսով տարածքում ցանկապատման աշխատանքներ իրականացնելու և ցանկապատի մեջ երկու շինություն՝ 44մ2 և 23մ2 մակերեսով ինչպես նաև 1,4մ2 հիմքով պարիսպ կառուցապատելու փաստով հարուցել վարչական վարույթ։
2․ Որոշման մասին ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին։