Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հաշվի առնելով Վիկտորյա Պողոսի Բադալյանի 26․04․2022 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում 7-րդ փողոց, թիվ 7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-049-0040-0009 կադաստրային ծածկագրով հողամասից, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման 0.02083 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել Վիկտորյա Պողոսի Բադալյանին՝ որպես շինության (ստացած սեփականության իրավունքի վկայագրով, ժառանգական գործի համար՝ թիվ 477) պահպանման և սպասարկման տարածք։
2․ ՈՒղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան՝ 92.4 ՀՀ դրամ։ |