Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Սերյոժա Արթուրի Հարությունյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 3-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 6 հողամաս հասցեում գտնվող 11-016-0063-0004 կադաստրային ծածկագրով 0.02444 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Սերյոժա Արթուրի Հարությունյւանին սեփականության իրավունքով իրեն պատկանող 11-016-0063-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ (վկայական՝ 23122021-11-0056) սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 514,8 դրամ: |