Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-017-0011-0057 կադաստրային ծածկագրով հողամասից 0․09980 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա շինություններին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, գյուղ Բաղանիս, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2/1 բնակելի տուն հասցեում, փոստային դասիչ 4105։