Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի վարչական ղեկավարի դիմումը և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Արտոնել Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի Ներքին թաղ կոչվող տարածքի բնակիչների (թվով 156 ընտանիք և 1 իրավաբանական անձ) խմելու ջուր չունենալու պատճառով «Շամոյի ջուր» ջրաղբյուրից օգտվելու համար առաջացած ծախսը: |