Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Նիկոլ Բագրատի Պապյանի և Հրանուշ Գառնիկի Ղևոնդյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ գյուղ Ոսկեպար 10-րդ փողոց 1-ին նրբանցք 15 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-049-0022 -0015) բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների համար Նիկոլ Բագրատի Պապյանին և Հրանուշ Գառնիկի Ղևոնդյանին տալ շինարարության թույլտվություն։
Համասեփականատերերը պարտավոր են Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։