Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով և «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնանել 0․00246 հա մակերեսով հողամաս, 11-004-0039-0035 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0․00001 հա մակերեսով հողամաս, ընդհանուր 0․00247 հա (նպատակային նշանակությունըՙ բնակավայրերի, գործառնական նշանակությունըՙ բնակելի կառուցապատման)։
2․ Առանձնացված 0.00247 հա մակերեսով հողամասին և այդ հողամասի վրա կառուցված կառույցին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Վ․ Տերյան փողոց 9/12 ավտոտնակ, փոստային դասիչ 4101։
3․ Առանձնացված հողատարածքին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: