|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 հուլիսի 2020 թվականի N 63-Ա |
ՀԵՌԱԳՆԱ ՍԱՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԸՍՏ ՍԱՐԱՄԱՍԻ ՆԱԽԿԻՆ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, հաշվի առնելով, որ մինչև 2010 թվականի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը մարզպետների կառավարմանը հանձնված տարածքները նախկինում ՀՀ նախարարների խորհրդի համապատասխան որոշումներով մշտապես կցվել և օգտագործվել են համայնքների վարչական տարածքում, որի հետևանքով առաջացել են բազում խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հարցի կարգավորման համար առաջարկել Նոյեմբերյան համայնքի ղեկավարին ձեռնարկելու համապատասխան միջոցներ:
- Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի կողմից մշտապես օգտագործվող հեռագնա սարամասերն ընդգրկվել են Դիլիջան, Ծաղկավան, Կիրանց և Կողբ համայնքների վարչական սահմաններում, դիմել Դիլիջան, Ծաղկավան, Կիրանց և Կողբ համայնքների ավագանիներին, տալու համաձայնություն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, սահմանված կարգով, ըստ սարամասերի նախկին օգտագործման սահմանների, փոփոխություններ կատարելու համար օրենքի նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար:
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ անհարժեշտության դեպքում լրացուցիչ տրամադրել հողատարածքների հատակագծերը:
|
Կողմ -8 ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|