Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010 թվականի N 186-Ն հրամանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը` սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի վարչական տարածքի 1-ին փողոց թիվ 45 հասցեում գտնվող 11-017-0011-0012 ծածկագրով 0.02255 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: |