Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18․11․2024 թվականի թիվ 2/փ-427 դրական եզրակացությունը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 591-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով Հարություն Վալոդի Վարղամյանին պատկանող 11-041-0362-0022 կադաստրային ծածկագրով 0.09315 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
2. Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0362-0022 ծածկագրով 0.09315 հա մակերեսով անշարժ գույքի սեփականատերը Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101133 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծի հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը՝ (514.8-94․5) x 931․5 ≈ 391510 ՀՀ դրամ: