Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ, 6-րդ փողոց, թիվ 2/4 հասցեում գտնվող կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ 6-րդ փողոց, թիվ 2/4 հասցեում գտնվող, 11-043-0163-0098 կադաստրային ծածկագրով 0.16 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր 148․6317 քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ծածկը և պարիսպը, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արամայիս Սիրաքի Խաչիկյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.16 հա մակերեսով հողամասի օտարման գինը սահմանել՝ 851220 (ութ հարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ։
2) 148․6317 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցների գինը սահմանել՝ 844100 (ութ հարյուր քառասունչորս հազար հարյուր) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |