Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 ապրիլի 2025 թ.

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  օրենքի 1-ին և 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Սանասար Սերյոժայի Աբրահամյանի 23․04․2025 թվականին տրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 28-րդ փողոց, 14 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-019-0081-0009) Սանասար Սերյոժայի Աբրահամյանին պատկանող 0.076 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․0736 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.14960 հա) նկատմամբ ճանաչել Սանասար Սերյոժայի Աբրահամյանի (ծնված 22․03․1971 թվականին) սեփականության իրավունքը։

2. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 28-րդ փողոց, 14 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-019-0081-0009 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան (338.40 քմ մակերեսով, կառուցված 1968 թվականին), բնակելի տուն ԲՊ կամ ԱՀ-ի (148.50 քմ ընդհանուր մակերեսով, կառուցված 1968 թվականին), անասնաշենքի (33.60 քմ մակերեսով, կառուցված 1970 թվականին) և ծածկի (24.10 քմ մակերեսով, կառուցված 1970 թվականին) նկատմամբ ճանաչել Սանասար Սերյոժայի Աբրահամյանի (ծնված 22․03․1971 թվականին) սեփականության իրավունքը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմեն Հախվերդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ad541b36-096b-4f4c-9815-639eb79fea1c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner