Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍՄԲԱՏ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով  2006 թվականի  մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ և 35․1-րդ կետերը և նկատի ունենալով, որ  Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 41-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող, օրինական ճանաչված  կառույցը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 41-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող,  11-019-0313-0002 ծածկագրով տարածքում առկա 0.06853 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող 221․4 քմ  արտաքին մակերեսով օրինական ճանաչված  կառույցը՝ անասնաշենք, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արշակ Ցականի Աղինյանին:

2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝

    1) 0․06853 հա մակերեսով հողամասի համար ընդհանուր՝ 161520 (մեկ հարյուր վաթսունմեկ հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ:

   2) 221․4 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 243540 (երկու հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր քառասուն ) ՀՀ դրամ:

    3) Արշակ Ցականի Աղինյանը Նոյեմբերյան համայնքի բյուջե պետք է մուտքագրի օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի նկատմամբ մինչև օտարումը համայնքի կողմից գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 18000 (տասնութ հազար) ՀՀ դրամ։

3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Օտարման ժամկետը սահմանել  ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման դրույթներին համապատասխան։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՄԲԱՏ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner