Ղեկավարվելով ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշումով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Կառուցապատող «ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկին տալ շինարարության թույլտվություն՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղում 22-րդ փողոցի և 26-րդ փողոցի մոտ 300 մ երկարությամբ և ք. Նոյեմբերյան Բարանայի փողոցի մոտ 350 մ երկարությամբ ճանապարհների տուֆապատման շինարարական աշխատանքների կատարման համար։