|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 օգոստոսի 2019 թվականի N 86-Ա |
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Քմյունիթի Սենթր Ֆոր Դիվելոփմենթ» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ազիբեկյանի 16․08․2019 թվականի դիմումը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի 1-ին փողոց թիվ 1 հասցեում գտնվող (ծածկագիր 11-027-0020-0007-001) համայնքային կենտրոնի՝ ընդհանուր 422,28 քմ մակերեսով տարածքից 333,13 քմ մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով տրամադրել «Քմյունիթի Սենթր Ֆոր Դիվելոփմենթ» ՀԿ-ին՝ թեյերի և մեղրի արտադրամաս հիմնելու նպատակով։ 2․ Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: 3․ Գործընթացն իրականացնել վեց ամսվա ընթացքում։ |
Կողմ -5 ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱՄՅԱՆ ՄՀԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|