Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ գլխի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով Հովհաննես Ժորիկի Մարտիրոսյանի 21.09.2023 թվականի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Արտոնել Հովհաննես Ժորիկի Մարտիրոսյանին պատկանող MERCEDES-BENZ C 180 մակնիշի 96SM 969 պետհամարանիշի փոխադրամիջոցի նկատմամբ առաջացած տույժ-տուգանքները:
- Հովհաննես Ժորիկի Մարտիրոսյանի փոխարեն համայնքի բյուջեից կատարել համապատասխան չափի վճարում:
|