Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ն և 3-րդ մասերով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի տարածքում առկա չորացած ծառերը վտանգ են ներկայացնում հանրության համար՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Թույլատրել հատել հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնվող կիսաչոր փշատերև եղևնին, Բարեկամության փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ աճած թվով 3 կիսաչոր վայրի թթենու, 2 հատ սերկևիլի և 2 հատ վայրի կեռասենու ծառերը:
2. Հատված ծառերը հատկացնել Նոյեմբերյան համայնքի Լճկաձորի վարչական նստավայրում՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով: |