Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Ավետիք Աշխարբեկի Մուսայելանի կողմից 23.05.2024 թվականին ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան ,Արճիս, 1 անասնաշենք հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-015-0238-0183 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասից 0.11030 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել Ավետիք Աշխարբեկի Մուսայելանին որպես իրեն պատկանող անասնաշենքի սպասարկման տարածք:
2. Ուղղակի վաճառքի համար հողամասի 1 ք.մ հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 217.8 ՀՀ դրամ:
3. Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: 4. Հողամասն օտարել 2 տարվա ընթացքում: |