Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 216-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Վոլոդյա Վազգենի Մամյանի կողմից (անձնագիր՝ AL0302380, տրված 22.06.2023 թվականին, 047-ի կողմից) 12.09.2025 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Վ․ Տերյան փողոց, 9/12 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00247 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-004-0039-0264, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 24.7 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 21.9 քմ) կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00247 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝Վոլոդյա Վազգենի Մամյանին :
2. Վոլոդյա Վազգենի Մամյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 30160 ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, 29900 ՀՀ դրամ 900395101158 հաշվին որպես կառույցի օտարման գին, 18000 ՀՀ դրամ 900395101570 հաշվին որպես համայնքի կատարված ծախս։
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: