Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկին տրամադրել ճարտարապետահատակագծային աոաջադրանք ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գ. Պտղավանի 1-ին փողոցում (Մ 6 միջպետական ճանապարհ) կանգառի վերակառուցման, Զորական գյուղի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհին մոտ գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման, Բերդավան գյուղի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհին մոտ գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման, Բագրատաշեն գյուղի 2-րդ փողոցում կանգառի կառուցման և Նոյեմբերյան քաղաքում Երևանյան փողոցի վրա գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման համար: