Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետի պահանջներով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
«Տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանց հիմնադրելու, Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն, Դեղձավան, Պտղավան, Հաղթանակ և Լճկաձոր բնակավայր(եր)ի որպես ներկայացուցիչ հանդես գալու համար, «Տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանցի գործընկերային համաձայնագիրը ստորագրելու և «Տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանցի հիմնադիր ժողովին Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն, Դեղձավան, Պտղավան, Հաղթանակ և Լճկաձոր բնակավայր(եր)ը ներկայացնելու նպատակով «Տեղական ակտիվ խումբ» ոչ ֆորմալ ցանցում որպես Նոյեմբերյանի համայնքապետարանի ներկայացուցիչներ ընդգրկել հետևյալ անձանց.
1. Արսեն Աղաբաբյան- Նոյեմբերյան համայնքի ղեկավար
2. Սարգիս Անտոնյան-Բագրատաշենի վարչական ղեկավար
3. Յուրիկ Հովհաննեսյան- Դեղձավանի վարչական ղեկավար
4. Վահրամ Շարոյան- Հաղթանակի վարչական ղեկավար
5. Հրայր Միրզոյան- Լճկաձորի վարչական ղեկավար
6. Կարեն Աբովյան-Պտղավանի Վարչական ղեկավար