Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 նոյեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող  Այրում քաղաքի Բարեկամության փողոց  թիվ 7/33  կիսակառույց հասցեում գտնվող ընդհանուր՝ 0.00274 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Արմինե Հրանտի Բայրամյանի կողմից տրված 12.11.2024 թվականի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Բարեկամության փողոց թիվ 7/33 ավտոտնակ հասցեում գտնվող ընդհանուր՝ 0,00274 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի  վրա Արմինե Հրանտի Բայրամյանի կողմից ինքնակամ կառուցված 27.4 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել  Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված  0.00274 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի,  գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 20235NYYXM) և օրինականացնել:

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Դանիելյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի  նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Արմինե Հրանտի Բայրամյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 33150 ՀՀ դրամ արժեքով (27.4 x 1209) և նրա սպասարկման համար անհրաժեշտ  27.4 քմ մակերեսով հողամասը՝  33500 ՀՀ դրամ արժեքով (27.4 x 1221) ձեռք բերելու համար:

3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Դանիելյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner