Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնք գյուղ Արճիս փողոց, 2-րդ փողոց, 2 բնակելի տուն հասցեում Լարիսա Աշոտի Միկիչյանին ժառանգության իրավունքով պատկանող 11-015-0015-0004 կադաստրային ծածկագրով հողամասում (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առկա ներքին մակերեսով բնակելի տան և բ/պ կամ ա/հ-ների (ընդհանուր 101.4 քմ, կառուցված 1947 թվականին և 1990 թվականին) նկատմամբ ճանաչել Լարիսա Աշոտի Միկիչյանի (ծնված 15.09.1947 թվականին) սեփականության իրավունքը: