Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 06․08․2020 թվականի թիվ 2/փ-71 եզրակացությունը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Արմեն Արտիկի Նասիբյանի և Գոհար Հովունու Խասիկյանի սեփականությունը հանդիսացող 11-004-0001-0037 ծածկագրով 0․0042 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, գործառնակա նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերի և 11-004-0001-0064 ծածկագրով 0․00548 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, գործառնակա նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայից փոխադրելու ՝ նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման կատեգորիայի։ |