Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը ներկայացրեց օրակարգում ընդգրկված <<Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին>> հարցը: Տվեց մանրամասն տեղեկատվություն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ: Նշեց, որ տվյալ հողամասի նկատմամբ ձեռք է բերվել ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 16.12.2019 թվականի թիվ 2/փ-95 եզրակացութունը, ապա համայնքի ղեկավարը առաջարկեց հաստատել որոշման նախագիծը: Այնուհետև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 16.12.2019 թվականի թիվ 2/փ-95 եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրից (ծածկագիր 11-050-0628-0002-02) 0.01293 հա հողամասը և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից ( ծածկագիր 11-050-0628-0002-01) 0.00014 հա մակերեսով հողամասը փոխադրելու նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
|