Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ 1-ին փողոց, թիվ 73/2 արտադրամաս հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ, 1-ին փողոց, թիվ 73/2 արտադրամաս հասցեում գտնվող, 11-043-0476-0002 կադաստարային ծածկագրով 0.00754 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող 56.59 քմ արտաքին մակերեսով կառույցները ՝արտադրամաս և պարիսպ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած <<ՖՐՈՒԿՏՈՒՍ>> ՍՊԸ-ին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝ 0.00754 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.00754 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 16450 (75.4 x 217.8) ՀՀ դրամի արժեքով։
2) 56.59 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 71500 ՀՀ դրամ արժեքով (56.59 x 1262) ՀՀ դրամ արժեքով:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |