Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի Հունվարի 15-ի թիվ 8-Ա որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինականացված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Էդիկ Ալիբեկի Խաչատրյանի (նույնականացման քարտ՝ 015472673, տրված 08․02.2024 թվականին, 047-ի կողմից) 20.01.2025 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կամոյի փողոց 9/21, ավտոտնակ հասցեում գտնվող 0.00586 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0048-0001, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 58․6 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 46․1քմ) կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00586 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Էդիկ Ալիբեկի Խաչատրյանին:
2. Էդիկ Ալիբեկի Խաչատրյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 71600 ՀՀ դրամ 900395101133 հաշվին, որպես հողամասի օտարման գին, 70900 ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր