Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3821-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2024 թվականի N 3821-Ա

"ԳԱՐԱՆՏ 24" ՍՊԸ-ԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին»  օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից կազմակերպված ՀՀ ՏՄՆՀՀ-ԷԱՃԱՊՁԲ24/39 ծածկագրով էլեկտրոնային աճուրդին «ԳԱՐԱՆՏ 24» ՍՊԸ-ի կողմից ներկայացրած մասնակցության հայտը   աճուրդի 1-ին և 3-րդ չափաբաժինների մասով նվազագույն գնային առաջարկը չի համապատասխանել հրավերի պահանջներին, մասնավորապես.

-        գնման ընթացակարգի դիմում-հայտարարության 1)-ին ենթակետը չի համապատասխանել հրավերի պահանջներին (բացակայել է «իրեն փոխկապակցված անձինք» արտահայտությունը),

-        գնման ընթացակարգի դիմում-հայտարարության մեջ ռուսերեն լեզվով անվանումը գրված է հայերեն,

-        գնման ընթացակարգի դիմում-հայտարարությունը ստորագրված չէ

-     բացակայել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը (հրավերի հավելված 1.3),

-        1-ին և 3-րդ  չափաբաժինների մասով առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագրերը լրացված չեն,  ինչպես նաև ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 41-րդ կետը՝ գնահատող հանձնաժողովը որոշեց մեկ աշխատանքային օրով նիստը կասեցնել և ծանուցել «ԳԱՐԱՆՏ 24» ՍՊԸ-ին՝ առաջարկելով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունը: 25.11.2024թ. կայացած նիստի թիվ 2 արձանագրությամբ գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ «ԳԱՐԱՆՏ 24» ՍՊԸ-ի կողմից վերոնշյալ ոչ մի փաստաթուղթ չի շտկվել և չի ներկայացվել:  Ըստ այդմ, նույն արձանագրությամբ գնահատող հանձնաժողովը որոշել է ընթացակարգի 1-ին և 3-րդ չափաբաժինների մասով նվազագույն գնային առաջարկ ներկայացրած «ԳԱՐԱՆՏ 24» ՍՊԸ-ի հայտը մերժել՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետը, ինչպես նաև 1-ին և 3-րդ չափաբաժինների մասով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ հիմք ընդունելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչի վերաբերյալ պատվիրատուն գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակել է հայտարարություն: Գնահատող հանձնաժողովը որոշել է նաև «ԳԱՐԱՆՏ 24» ՍՊԸ-ի նկատմամբ նախաձեռնել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ ընթակարգ:

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի համաձայն՝ եթե մասնակցի՝ հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» պարբերության համաձայն՝ մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և /կամ/ պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանգրի և /կամ/ որակավորման ապահովման գումարը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Նույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելու հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին:

Պատվիրատուն արձանագրում է, որ «ԳԱՐԱՆՏ 24» ՍՊԸ-ն իր կողմից գնման ընթացակարգի 1-ին և 3-րդ չափաբաժինների մասով իր հայտով ներկայացված փաստաթղթերում արձանագրված անհամապատասանությունները սահմանված ժամկետում չշտկելով՝ խախտել է գնման գործընթացի շրջանակում իր կողմից ստանձնված պարտավորությունը, որը հանգեցրել է գնման գործընթացին ընկերության հետագա մասնակցության դադարեցմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը, որտեղ առկա են «ԳԱՐԱՆՏ 24» ՍՊԸ-ին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» պարբերությամբ նախատեսված՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 «ԳԱՐԱՆՏ 24» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner