Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 156-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով <<Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի թիվ 300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 22 հունիսի 2012 թվականի թիվ 822-Ն որոշմամբ և քննարկելով քաղաքացի Սամվել Բեգլարյանի 14.12.2018 թվականի դիմումը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Սամվել Բեգլարյանի գույքահարկի և հողի հարկի արտոնություն սահմանելու մասին դիմումը մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Զեկուցողը համայնքի ավագանու անդամներին տեղեկացրեց, որ քաղաքացի Սամվել Բեգլարյանը Նոյեմբերյան համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին 14.12.2018 թվականին գրավոր դիմել է իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի նկատմամբ առաջացած գույքահարկը արտոնելու համար: Հարցի քննարկման ժամանակ պարզվեց, որ 2011 թվականին արդեն իսկ մի անգամ արտոնվել է Սամվել Բեգլարյանի գույքահարկի նկատմամբ առաջացած մայր գումարներ և տույժեր: Քննարկումներից ելնելով հիմք ընդունելով <<Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի թիվ 300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության 22 հունիսի 2012 թվականի թիվ 822-Ն որոշմամբ և քննարկելով քաղաքացի Սամվել Բեգլարյանի 14.12.2018 թվականի դիմումը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Սամվել Բեգլարյանի գույքահարկի և հողի հարկի արտոնություն սահմանելու մասին դիմումը մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner