Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 30-ի թիվ 81-Ա որոշման 2-րդ հավելվածի <<Մշակույթի կենտրոն>> հիմնարկի աշխատակազմի աշխատակիցների հաստիքացուցակից հանել <<մանկական ռեժիսոր>> հաստիքը և ավելացնել <<երգչախմբավար>> հաստիքը: |