Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 341-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Այրում Ա.Աբովյան փողոց 1/2 հողամաս հասցեում գտնվող 11-012-0106-0086 կադաստրային ծածկագրով 0.10271 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը: