|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2022 թվականի N 38-Ա |
ԹԻՎ ՆՏ-21/03 ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԵՐԱՌՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հիմք ընդունելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կնքված թիվ ՆՏ-21/03 նվիրատվության պայմանագրով Նոյեմբերյան համայնքին գույքի նվիրման փաստը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Նոյեմբերյան համայնքին անհատույց, որպես սեփականություն նվիրված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում կառուցված արևային ֆոտովոլտային համակարգի 17.49 կվտ պիկային հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական տեղակայանքը և փողոցների արտաքին լուսավորության համակարգը՝ գնահատված ընդհանուր 12111966 ՀՀ դրամ արժողությամբ, Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում կառուցված փողոցների արտաքին լուսավորության համակարգը՝ գնահատված ընդհանուր 12068415 ՀՀ դրամ արժողությամբ, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում կառուցված փողոցների արտաքին լուսավորության համակարգը՝ գնահատված ընդհանուր 11478714 ՀՀ դրամ արժողությամբ և Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում կառուցված փողոցների արտաքին լուսավորության համակարգը՝ գնահատված ընդհանուր 8454982 ՀՀ դրամ արժողությամբ գույքը ընդունել և ընդգրկել Նոյեմբերյանի համայնքապետարանի գույքացանկում: |
Կողմ -20 ԱԲԱԶՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՆՈՒՇ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՊԱՐԱՆՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(829.68 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|