Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝ և «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող 11-012-0117-0023, 11-012-0117-0024 և 11-012-0316-0013 կադաստրային ծածկագրերով հողամասերը միավորել ու գրանցել համայնք Նոյեմբերյան, քաղաք Այրում, Ս.Շաումյան փողոց 19/10 հողամաս հասցեում, փոստային դասիչ 4102։
2․ Միավորված հողամասերը որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: