Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Կամոյի փողոց 4/1 հասցեում գտնվող օրինական ճանաչված ավտոտնակը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Կամոյի 4/1 հասցեում գտնվող, 11-004-0049-0144 ծածկագրով տարածքում առկա 0.0024 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 20,5 քմ գումարային արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գարիկ Նորիկի Մանեսյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0,0024 հա մակերեսով հողամասի համար՝ 29300 (քսանինը հազար երեք հարյուր ) ՀՀ դրամ,
2) 20,5 քմ գումարային արտաքին մակերեսով կառույցի համար՝ 24790 (քսանչորս հազար յոթ հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: