Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 մայիսի 2025 թ.

«Բի Թի Էլ Սերվիսիս» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 15.11.2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով «Բի Թի Էլ Սերվիսիս» ՍՊԸ-ի 26.05.2025 թվականի հայտը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Թույլատրել «Բի Թի Էլ Սերվիսիս» ՍՊԸ-ին 01.06.2025-30.06.2025 թվականն ընկած ժամանակահատվածում տեղադրել գովազդ հետևյալ հասցեներում՝

 

  • ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաք քաղաքապետարանի դիմաց, Ա կողմ 18 քմ ընդհանուր մակերեսով այլ արտաքին գովազդ (Վոլտա), 1 քմ մակերեսի համար վճարելով 1125 ՀՀ դրամ:
  • ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաք քաղաքապետարանի դիմաց, Բ կողմ 18 քմ ընդհանուր մակերեսով, (սեփական գովազդ) 1 քմ մակերեսի համար վճարելով  այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով:
  • ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաք Երևանյան փողոց, Ա կողմ 18 քմ ընդհանուր մակերեսով (սոցիալական գովազ, Մերշենք), 1 քմ մակերեսի համար վճարելով 0 ՀՀ դրամ գումարի չափով:
  • ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաք Երևանյան փողոց, Բ կողմ 18 քմ ընդհանուր մակերեսով, (սեփական գովազդ),1 քմ մակերեսի համար վճարելով  այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով:

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար  մասնագետ Մարինե Կոտանովային սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:

3.  Որոշումը տարածվում է 2025 թվականի հունիսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարինե Կոտանովա  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝7080daee-9879-4d71-a4be-2179e4a14932



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner