Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով 2021 թվականի մարտի 29-ից մինչև մարտի 31-ը Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայր այցելած «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի և «Նաիրյան» վոկալ անսամբլի 12 մասնակիցների հյուրասիրություն կազմակերպելու անհրաժեշտությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնք այցելած հյուրերի համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով Նոյեմբերյան համայնքի բյուջեից կատարել ծախսեր «Կամո Մամյան» ԱՁ-ի միջոցով 334800 ՀՀ դրամ գումար:
- Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Նարինե Ղազարյանին:
|