|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2024 թվականի N 3886-Ա |
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկին տրամադրել ճարտարապետահատակագծային աոաջադրանք ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գ. Պտղավանի 1-ին փողոցում (Մ 6 միջպետական ճանապարհ) կանգառի վերակառուցման, Զորական գյուղի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհին մոտ գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման, Բերդավան գյուղի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհին մոտ գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման, Բագրատաշեն գյուղի 2-րդ փողոցում կանգառի կառուցման և Նոյեմբերյան քաղաքում Երևանյան փողոցի վրա գտնվող գոյություն ունեցող կանգառի վերակառուցման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման համար: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|