Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 փետրվարի 2017 թվականի N 1

08.02.2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

Հանրային լսումը կայացավ Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում: Հանրային լսման բացման խոսքով հանդես եկավ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: Այնուհետև Նոյեմբերյան համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի քննարկման և մանրամասն տեղեկատվություն հաղորդելու համար Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը ձայնը տվեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանին: Նա մանրամասնորեն ներկայացրեց հնգամյա զարգացման ծարգրով սահմանված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն և պարզաբանումներ:

Բնակչության, համայնքի ավագանու անդամների և  վարչական ղեկավարների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց Արմեն Ամիրաղյանը տվեց սպառիչ պատասխաններ:

 

Հանրային լսմանը ներկա էին Նոյեմբերյան համայնքի թվով 74 բնակիչ, համայնքի ավագանու անդամներ, ինչպես նաև Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner