|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 սեպտեմբերի 2023 թվականի N 1237-Ա |
ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով 29 հունիսի 2023 թվականի Նոյեմբերյան համայնքի ավագանու թիվ 188-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի գ․Կողբ 11-041-0067-0001 կադաստրային ծածկագրով 0.01325 հա մակերեսով (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասը ուղղակի վաճառքով օտարել Լեռնիկ Արմենի Փաշիկյանին` սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ընդլայնման նպատակով:
- Անշարժ գույքը պետական գրանցման ներկայացնելու նպատակով Լեռնիկ Արմենի Փաշիկյանը Նոյեմբերյան համայնքի 900395112106 գանձապետական հաշվին պետք է վճարի անշարժ գույքի կադաստրային արժեքին համապատասխան (մեկ քմ 520 ՀՀ դրամ) 68900 (վաթսունութ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ (520 X 132․5) գումար:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|