Նոյեմբերյան համայնքի ավագանու 01.12.2017 թվականի թիվ 76-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցի շուրջ զեկուցողը հայտնեց, որ նշված որոշման մեջ առկա վարձավճարներին անհրաժեշտ է ավելացնել ևս մեկ տեղական վճար՝ հացահատիկի և հատիկաընդեղային կուլտուրաների 1 (մեկ) հա մակերեսի հունձ կատարելու նպատակով Նոյեմբերյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճար սահմանել 25000 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրելով հարցը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ գլխի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ և 19-րդ կետերով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյանի համայնքի ավագանու 01.12.2017 թվականի թիվ 76-Ն որոշման մեջ կատարել լրացում. այն է՝ որոշման 2-րդ կետը լրացնել 18-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ. Հացահատիկի և հատիկաընդեղենային կուլտուրաների 1 (մեկ) հա մակերեսի հունձ կատարելու նպատակով Նոյեմբերյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճար սահմանել 25000 ՀՀ դրամ գումար:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|