Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 578-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Գարունիկ Սերյոժայի Ղուշչյանի կողմից (նույնականացման քարտ 004582441, տրված 29․07․2014 թվականին, 047-ի կողմից) 05.12.2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց, 44/43 ավտոտնակ հասցեում գտնվող 0․00281 հա մակերեսով հողամասում (ծածկագիր 11-004-0039-0247, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 22․10 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 19,2 քմ) ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0․00281 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած՝ Գարունիկ Սերյոժայի Ղուշչյանին:
2.Գարունիկ Սերյոժայի Ղուշչյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 26720 (կսանվեց հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 34310 (եռեսունչորս հազար երեք հարյուր տաս) ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, իսկ անշարժ գույքի պետական գրանցման և միասնական տեղեկատվության համար համայնքի կողմից կատարված ծախս՝ 18000 ՀՀ դրամ՝ 900395101570 հաշվին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: