Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1544-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 օգոստոսի 2025 թվականի N 1544-Ա

ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՏՎԱԾԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»  օրենքի պահանջներով, և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, և հիմք ընդունելով  Աշոտ Հայկազի Անանյանի 25․ 07.2025 թվականի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների  փողոց թիվ 8 բնակելի տուն հասցեում (ծածկագիր 11-004-0039-0067) Աշոտ Հայկազի Անանյանին և Հայկազ Եգորի Անանյանին,  ժառանգության իրավունքով պատկանող 0.09 հա  մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.004 հա մակերեսով հողամասի նկատմամբ (ամբողջը՝ 0.0․094 հա) ճանաչել Աշոտ Հայկազի Անանյանի, (ծնված 11․07․1972 թվականին) և Հայկազ Եգորի Անանյանի  (ծնված 22․08․1946 թվականին)  սեփականության իրավունքը:

 2․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց թիվ 8 հասցեում (ծածկագիր 11-004-0039-0067)   ժառանգության իրավունքով պատկանող 11-004-0039-0067  տնամերձ հողամասում առկա բնակելի տան՝ կիսանկուղի (88.80 քմ ըստ կադաստրային գործի), բնակելի տան բ/պ կամ ա/հ՝ կիսանկուղի (84․50 քմ, ըստ կադաստրային գործի), բնակելի տան  (131․90 քմ, ըստ կադաստրային գործի), բնակելի տան բ/պ կամ ա/հ՝-ի (47․90 քմ, ըստ կադաստրային գործի), թռչնանոցի  (3.70 քմ, ըստ կադաստրային գործի), օժանդակ շինության (5,60 քմ, ըստ կադաստրային գործի), ծածկի (18․60 քմ, ըստ կադաստրային գործի) ճանաչել  Աշոտ Հայկազի Անանյանի (ծնված 11․07․1972 թվականին) և Հայկազ Եգորի Անանյանի (ծնված 22․08․1946 թվականին) սեփականության իրավունքը։  Չափագրման բանալի՝  2025MLTE3A:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner