Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ գլխի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով Մհեր Միշայի Ամիրաղյանի 05․11․2024թ դիմումը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի մայիսի 25-ին լույս 26-ի գիշերը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած բնական աղետի /ջրհեղեղի/ հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի բնակիչ Միշա Մհերի Ամիրաղյանին պատկանող AUDI E-TRON QUATTRO մակնիշի 37VC 778 համարանիշի էլեկտրոմոբիլը հնարավոր չէ վերանորոգել և ենթակա է խոտանման, փոխադրամիջոցի գույքահարկի վրա առաջացած տույժի և մայիս ամսից հետո հաշվարկած գույքահարկի համար սահմանել գույքահարկի գծով արտոնություն։
2․ Միշա Ամիրաղյանի փոխարեն համայնքի բյուջեից կատարել համապատասխան չափի վճարում։ |