Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30․07․2024 թվականի թիվ 2/փ-314 դրական եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-1 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-017-0103-0019 կադաստրային ծածկագրով 0.162 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող հողերի կատերգորիայի փոփոխությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի: |