Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 450-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ  Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց 44/34 հասցեում գտնվող օրինական ճանաչված ավտոտնակը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց 44/34 հասցեում գտնվող,  11-004-0039-0231 կադաստրային ծածկագրով տարածքում առկա 0.00305 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 30,5 քմ արտաքին մակերեսով <ներքին մակերես 24,9 քմ> օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արծրուն Արտոյի Ալեքսանյանին:

2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝

   1) 0.00305 հա մակերեսով հողամասի համար՝ 37250 (1221 x 30,5) (երեսուն յոթ հազար երկու հարյուր հիսուն ՀՀ դրամ:

   2) 30,5 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 36900 (1209 x 30,5) (երեսուն վեց հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՄԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1,003.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner